Ժամը 24:00-ին միասին Տերունական աղոթքը կասենք․ միացեք
Այս իշխանությունն ի սկզբանե հակազգային է եղել:
Ազգային ամենակարևոր ինստիտուտ հանդիսացող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի սկզբանե թիրախավորված էր իրեն Պապ թագավորի տեղը դրած հակազգայինի կողմից:
Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը Հանրային հեռուստաընկերության եթերից դուրս թողնելը պատահական վերաբերմունք չէ, այլ՝ հերթական նենգ հարվածը:
Քրիստոնյաներս լավ պատկերացնում ենք, որ պարտությունը սկզբից հոգևոր դաշտում է լինում, հետո նոր՝ նյութական:
Այս իշխանությունը միայն մահ և դժբախտություն է բերել: 2024 թվականին էլ հերթական պատերազմն է բերելու մեր գլխին: Այն մարդիկ, ովքեր Արցախը Հայաստանի համար պրոբլեմ էին համարում, հիմա կհամոզվեն, որ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր, որը հիմա չկա:
Մենք մեր ընտանիքով ժամը 24:00-ին միասին Տերունական աղոթքը (Հայր մերը) կասենք ու կմտնենք 2024 թվական: Դուք էլ միացեք:
Արա Զոհրաբյան