Բժիշկը թվարկել է այն մթերքները, որոնք անհրաժեշտ են ձմռանը վիտամինային անբավարարության դեմ պայքարելու համար
Թերապևտ Օլգա Մալինովսկայան նշել է ձմռանը վիտամինային անբավարարության դեմ պայքարելու համար անհրաժեշտ մթերքները։ Նա խրախուսել է մարդկանց ցուրտ սեզոնին ուտել խուրմա, թթու կաղամբ և մանդարին:
Վիտամինների պակասը բավականին հաճախ է հանդիպում ձմռանը։ Շատ առումներով այն պայմանավորված է նրանով, որ մեր սննդակարգը փոխվում է ցուրտ ժամանակահատվածում։ Մարդիկ նախընտրում են ավելի սննդարար ու յուղոտ մթերքներ, և սննդակարգում կրճատվում է բանջարեղենի ու մրգերի քանակը:
«Ձմռանը շատ մարդիկ զգում են դեպրեսիա, աշխատունակության նվազում և ուժեղ քնկոտություն: Դրան նպաստում են դրսում վատ եղանակը և կարճ ցերեկային ժամերը: Վիտամինի պակասը միայն ուժեղացնում է այդ ամենը։ Վիտամինների պակասը կարող է ուղեկցվել նաև արտաքին նշաններով. օրինակ՝ A, E և B խմբի վիտամինների դեֆիցիտի ֆոնին ձեռքերի և շուրթերի մաշկը, որն արդեն ձմռանը քամու և ցրտի պատճառով տուժում է, սկսում են ավելի շատ չորանալ և ճաքել»,- նշել է բժիշկը:
Մալինովսկայան ընդգծել է, որ վիտամիններով հարուստ են ոչ միայն այն բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները, որոնք մենք սովոր ենք ուտել ամռանը, և որոնց արժեքը ձմռանը չափազանց բարձր է դառնում․ սեզոնային մթերքները նույնպես կարող են օգտակար լինել, սակայն կարևոր է դրանցից օրական առնվազն 400 գրամ ուտել։
Ըստ մասնագետի՝ թթու կաղամբը հարուստ է B խմբի վիտամիններով, ինչպես նաև պարունակում է C և K վիտամիններ: Բացի այդ, այն պարունակում է պրոբիոտիկներ, որոնք օգտակար են աղիների միկրոբիոմի առողջության համար, որոնց վիճակը որոշում է մարդու առողջությունը, ինքնազգացողությունը և տրամադրությունը, հաղորդում է shantnews.am-ը։