Ֆուլհեմը կամային հաղթանակ տարավ Արսենալի նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ֆուլհեմն» ընդունել էր «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հյուրերից 5-րդ րոպեին հաշիվը բացեց Բուկայո Սական։ 29-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը վերականգնեց հաշվի հավասարությունը։
60-րդ րոպեին Բոբի Ռիդի խփած գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին։ «Ֆուլհեմը» 23 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։ «Արսենալը» 40 միավորով 4-րդն է։
Աղբյուր ArmSport.am