Արցախի էջը փակված չէ հայ ժողովրդի համար, պետք է ազգովի պայքարել. Արամ Ա (տեսանյութ)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Ամանորի առիթով Հայրապետական պատգամ է հղել Անթիլիասի Կաթողիկոսանիստ Մայրավանքից։
«Ահավոր հուսահատությամբ, խոր հուսախաբությամբ լեցուն եղավ անցնող տարի մեր ազգի կյանքում։ Ապրում ենք անկանխատեսելի վտանգներով լեցուն ժամանակներում»,- ասում է Արամ Առաջինը։
Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդգծում է՝ Արցախի էջը փակված չէ հայ ժողովրդի համար պետք է ազգովի պայքարել միջազգային օրենքին համաձայն երաշխավորելով Արցախի հայության վերադարձը։