Դալայ լաման բացահայտել է երջանկության գաղտնիքը
Ուրիշներին օգնելն ավելի երջանիկ է դարձնում մարդուն, դուք նաև պետք է փորձեք զարգացնել կարեկցանքն ու ներքին խաղաղությունը, քանի որ երկրի վրա խաղաղությունը կարելի է կառուցել, եթե այն ձեր հոգում է, խորհուրդ է տվել 14-րդ Դալայ լաման՝ գալիք 2024 թվականի կապակցությամբ իր շնորհավորանքում։
Նրա կայքում տոնի կապակցությամբ ուղերձ է հրապարակվել, փոխանցում է shantnews.am-ը։
«Մենք սոցիալական արարածներ ենք, որոնք ապավինում են միմյանց՝ գոյատևելու համար: Հետևաբար մենք պետք է աշխատենք ի շահ ուրիշների: Եթե չենք կարող օգնել նրանց, ապա պետք է գոնե փորձենք չվնասել նրանց: Ես հասկացել եմ, որ ուրիշներին օգնելը լավագույնն է, մեզ երջանկություն և խաղաղություն բերելու միջոց»,- ասել է Դալայ լաման: