Ամանորյա խայտառակություն. Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը
Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը չի հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքն էլ լուրը տարածվելուց քիչ անց իր ընտանեկան և ադրբեջանցիների սիրելի բլոգերներից մեկի միջոցով «սլիվ» արեց, թե Կաթողիկոսը իր ուղերձի հեռարձակման ժամի պահանջ է դրել, կոպիտ ասած` Վեհափառը ժամի կռիվ է տվել։
168.am-ի տեղեկություններով սակայն նման պահանջ առհասարակ չի դրվել։ Պարզապես Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է գիշերը, ինչպես յուրաքանչյուր տարի, հեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը, և անգամ իրենց հեռուստատեսային ցանցի մեջ այն նախատեսված չէ։ Երբ Վեհափառիմուղերձն արդեն պատրաստ է եղել, Հանրայինը Մայր Աթոռին տեղեկացրել է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որ Վեհափառ հայրապետի խոսքը կարող են եթեր հեռարձակել միայն երեկոյան լուրերի թողարկման ընթացքում, այսինքն լղոզել ու կորցնել Լուրերի թողարկման մեջ, ինչից, բնականաբար, Հայ առաքելական սուրբ եկեղեցին հրաժարվել է։
Նկատենք, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ողջ ընթացքում Վեհափառի խոսքը հեռարձակվել է 23:40-ին։
Պատմության մեջ նման խայտառակություն առաջին անգամ է տեղի ունենում, որ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակի Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը։
Դե ինչ, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն անշեղորեն կատարվում են։