Տարին ողբերգական էր. էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրվա առթիվ:
«Տարին ողբերգական էր: Ցավոք, հետևություններ չարվեցին: Շարունակում ենք ողորմածություն աղերսել թշնամուց՝ այդ ստորացումն անվանելով խաղաղություն: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում։
Արժանապատիվ խաղաղություն և դրան հասնելու հավաքական կամք եմ մաղթում»,- ասվում է ուղերձում: