Նուբարաշենի ՔԿՀ տեղափոխելու ճանապարհին դատապարտյալը բացել է ավտոմեքենայի դուռն ու փորձել է դիմել փախուստի
Դեկտեմբերի 19-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոցից» Նուբարաշենի ՔԿՀ տեղափոխելու ճանապարհին, Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի դիմաց, դատապարտյալ Ռոմեն Հովհաննիսյանը հրել է կրտսեր մասնագետին, բացել ավտոմեքենայի դուռը ու փորձել է դիմել փախուստի։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փախուստի փորձը կանխվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։