Կիևում պայթյուններ են, Խարկովը՝ ռուսների հրետակոծության թիրախ Կիևում գիշերը և լուսադեմին պայթյուն
Կիևում գիշերը և լուսադեմին պայթյուններ են որոտացել, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Կիևի շրջանի Բելիյ Ցերկով քաղաքում և Կիևի մարզում հնչած պայթյունների մասին։ Միաժամանակ նշվում է, որ նախօրեին ռուսների կողմից Խարկովի հրետակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 21-ի։ Զոհերի թվում կան երկու դեռահասներ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը և Խարկովի շրջանային դատախազությանը։
Ռուսական գնդակոծության տակ են հայտնվել հյուրանոց, բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ, վարչական շենքեր, խանութներ, ռեստորաններ, առևտրի տաղավարներ և մեքենաներ։ «Այժմ մենք գիտենք մոտ 20 վիրավորի մասին, որոնցից երկուսը 16 և 14 տարեկան տղաներ են: Վիրավորվել է նաև գերմանական լրատվամիջոցի լրագրողների խմբի անվտանգության խորհրդականը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է», - հայտնել են գերատեսչությունից։