«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը
Դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Տ․ Արզաքանցյանi ձեռքի պայուսակում հայտնաբերվել է 16 հատ փամփուշտ։
Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Տ․ Արզաքանցյանը, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։