Նեթանյահուն գնահատել է Գազայում պատերազմի ավարտի ժամկետները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ պատերազմը Գազայի հատվածում կշարունակվի ևս մի քանի ամիս։
«Գազայի հատվածում արշավը կշարունակվի երկար ամիսներ», – ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացել ու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժումը չի ոչնչացվել։
«Եթե «Հըզբոլլահը» ընդլայնի առճակատման (մասշտաբները – խմբ.), մենք այնպիսի հարվածներ կհասցնենք, որոնք ոչ «Հըզբոլլահը», ոչ Իրանը չեն կարող պատկերացնել», – ասել է վարչապետը։