«Նեղվեցի և ճնշումս բարձրացավ». Լոլիտային կհեռացնեն եթերից «մերկ խնջույքին» մասնակցելու պատճառով
Ռուս հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն հեռացրել են հեռուստաեթերից բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած «մերկ երեկույթին» մասնակցելուց հետո:
«Ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, միայն ընդունել որպես իրողություն։ Նեղվեցի և ճնշումս բարձրացավ։ Կփորձեմ պինդ մնալ»,- ասել է Լոլիտան։
ՌԲԿ-ի տվյալներով՝ հեռուստաալիքները քննարկում են Լոլիտայի և աղմկահարույց երեկույթի մյուս մասնակիցների ելույթները եթերից բացառելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի լույս 21-ի գիշերը «Մուտաբորում» տեղի է ունեցել հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլևայի երեկույթը, որի հյուրերին առաջարկվել է գալ «գրեթե մերկ»:
Միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը բուռն քննարկումների են արժանացել, ուստի, ինչպես նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը, ամենայն հավանականությամբ, ներողության խնդրած արտիստները կմնան հաղորդումների ֆոնային կադրերում, սակայն հարցականի տակ են նրանց ելույթները բեմում: