Պատմականորեն Ռուսաստանը կովկասյան պետություններից մեկն է և Ադրբեջանի ու Հայաստանի դաշնակիցը. Գալուզին
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթվի և վայրի որոշումն այդ պետությունների իրավասությունն է՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում:
«Միևնույն ժամանակ, իհարկե, մենք չենք կարող անտարբեր նայել Հարավային Կովկասում տեղի ունեցողին։ Պատմականորեն Ռուսաստանը կովկասյան պետություններից մեկն է և տարածաշրջանի ու աշխարհի միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ է պահպանում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»,- նշել է փոխնախարարը, հավելել՝ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, ում համար այն ընդհանուր տուն է։
Նա հերթական անգամ քննադատել է Արևմուտքի ջանքերը, նշել, որ դրանք վատ հետևանքներ են ունեցել Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի, ինչպես նաև Ուկրաինայի դեպքում: