Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հերթական անգամ հանդիպեցի մեր տարեցներին:
Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս գաղափարի հիմքում կրկին հյուրընկալվել էի նրանց, այս անգամ՝ թիվ 1 տուն-ինտերնատում:
Իրապես ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ երեխաների կատարումները:
Վերահաստատում եմ, մշտապես լինելու ենք ձեր կողքին…»,-գրել է քաղաքապետը: