Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Միլանյան ակումբի և Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը;
2023 թվականին Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց 2022 թվականին` «Ռոմա»-ից: