Աննա Հակոբյանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվել է հյուրընկալություն 44-օրյա պատերազմում անմահացած տղաների ընտանիքներում ծնված երեխաների՝ քույրերի, եղբայրների, զավակների, ինչպես նաև՝ կանանց ու մայրերի մասնակցությամբ: Հյուրընկալությանը ներկա է գտնվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Այս մասին Աննա Հակոբյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ՝ կից հրապարակելով տեսանյութ:
Հյուրընկալությանը վարչապետի տիկինն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնել հրավերն ընդունելու և ներկայության համար: