Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին ու վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը և բազմաբնույթ կառուցողական համագործակցությունն ամբողջությամբ համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հետաքրքրություններին: