Կայծակնային շախմատի ԱԱ. ՀՀ ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Մարիամ Մկրտչյանը
Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներն ավարտեցին իրենց ելույթները կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում էր Սամարղանդում:
Լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիամ Մկրտչյանը, որը, վաստակելով 10,5 միավոր, զբաղեցրեց 14-րդ տեղը:
Սուսաննա Գաբոյանը 8,5 միավորով 59-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր և մրցաշարն ավարտեց 45-րդ հորիզոնականում:
Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան (14 միավորով): Երկրորդ տեղը զբաղեցրեց շվեյցարացի Ալեքսանդրա Կոստենյուկը, երրորդը ՝ չինացի Չժու Ջիանը: