Աստարայում Իրանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային անցակետ է բացվել
Աստարայում Իրանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային անցակետ է բացվել՝ հայտնում են լրատվամիջոցները:
IRNA գործակալության տվյալով՝ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Աստարա գետի վրա կառուցված նոր կամուրջը։
Կամրջի կառուցումն Իրանն ու Ադրբեջանը սկսել էին 2022 թ. հունվարին։