Թող 2024-ը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի. ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։
«2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի, և ամբողջ աշխարհի մարդկանց համար՝ հաշվի առնելով հակամարտությունները, աննախադեպ մարտահրավերները՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:
Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի մեր ընտանիքների համար: Հաջող տարի լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։