2023 թվականը լի էր աննախադեպ մարտահրավերներով Հայաստանի, հայության ու LՂ ժողովրդի համար. ԱԳՆ մամուլի խոսնակ
Անցող 2023 թվականը լի էր զարգացումներով ու աննախադեպ մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության, հայության ու Lեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«ՀՀ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհակալ ենք դրանց շուրջ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումների լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար:
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթում ենք լավագույնը, այդ թվում՝ կայունություն, խաղաղություն և բոլոր ընտանիքների նվիրական նպատակների իրականացում»,- նշել է Բադալյանը: