Խաղաղության պայմանագիրը կախարդական փայտիկ չէ, որ միանգամից բոլոր հարցերը լուծի․ Հաջիև
«Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
«Հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,- մանրամասնել է պաշտոնյան:
Ադրբեջանի նախագահի օգնականը վստահեցրել է՝ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին:
«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը:
Սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ, այն միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,- ընդգծել է Հաջիևը, հավելել՝ պայմանագիրը թույլ կտա բացառել երկու երկրների միջև հետագա ռազմական առճակատման, պատերազմների և վայրագությունների տարրը։