Դրականն ու լուսավորը դեռ առջևում է. խաղաղություն մեր պետությանը. Արմեն Փամբուխչյան
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անցնող տարին հագեցած, մարտահրավերներով լի, նյարդային է համարում։
«Սակայն, մի բան ակնհայտ է՝ ճանապարհելով անցածը, ապրածը՝ պետք է ներողամիտ գտնվել միմյանց նկատմամբ՝ փակելով էջեր, բացել նորերը՝ միմյանց մաղթելով ամենաբարին ու դրականը: Ինձ համար Ամանորը միմյանց ներելու, ապրումակցելու լավագույն առիթն է:
Չցանկանալով լինել սենտիմենտալ` փաստում եմ՝ դրականն ու լուսավորը դեռ առջևում է: Մաղթում եմ բոլորիս անսպառ, երջանիկ հույզեր և խաղաղություն՝ մեր պետությանը: Շնորհավոր 2024»,- Facebook-ում գրել է Փամբուխչյանը։