Ռուսաստանը 2024թ․ համար վիզային միգրանտների քվոտա է սահմանել
Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը 2024 թվականին վիզային միգրանտների համար քվոտա է սահմանել՝ 155 հազար թույլտվություն չափով։ Այս մասին ասված է նախարարության հրամանում, որ հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ռուսաստանի համար քվոտայի պահուստը կկազմի 51,9 հազար մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Այս քվոտան վերաբերում է վիզային երկրներից Ռուսաստան ժամանող աշխատողներին, սա բոլոր աշխատանքային միգրանտների մոտ 4%-ն է։ Այս մեխանիզմից հիմնականում օգտվում են գործատուները, որոնք աշխատողներ են ներգրավում Չինաստանից, Թուրքիայից, Վիետնամից, Հնդկաստանից, Սերբիայից այն դեպքերում, երբ երկրի ներսում մասնագետ գտնել հնարավոր չէ։