Ողջունում եմ Իսրայելում ձևավորված կամավորական պաշտպանական շարժումը.Գևորգ Դանիելայն
Երուսաղեմի պատրիարքության նկատմամբ առերևույթ պետականորեն խրախուսվող բռնարարքները պաշտոնական հարթությամբ անարձագանք թողնելը չունի որևէ խելամիտ բացատրություն։ Այս մասին գրում է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Երուսաղեմի պատրիարքությունն իր նվիրապետական աթոռով պարզապես սփյուռքի հատված չէ, այն Սահմանադրությամբ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անքակտելի տարրն է, ինչը հստակ ամրագրված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով։ Պատրիարքությունն ազատ է տնօրինելու իր սեփականությունը, և այս համատեքստում պետական քաղաքականության զուտ միակողմանի իմպերատիվ հավակնությունները տեղին չեն։
Ողջունում եմ Իսրայելում ձևավորված կամավորական պաշտպանական շարժումը, ցավոք, այս փուլում դա առավել գործուն միջոց է։ Նույն կերպ, ողջունելի է հրեական բռնարարքները փաստարկված դատապարտող Հայաստանի և սփյուռքի հավատավոր անհատների և կառույցների, հատկապես՝ «Թաթոյան» հիմնադրամի ազգանպաստ կեցվածքը։
Հ.Գ. Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի և ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով կկանխի բռնարարքները ....»,- գրել է նա