Հարավային Կորեան մտավախություն ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական սադրանքներ կկատարի 2024 թ․ սկզբին
Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը պնդում է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, ռազմական սադրանքներ կիրականացնի 2024 թվականի սկզբին, հայտնում է NHK-ն։
Հետախուզական ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է պաշտոնյաներին միջոցներ նախապատրաստել հաջորդ տարվա սկզբին Հարավային Կորեայում մեծ ցնցումներ առաջացնելու համար։
Փհենյանը կարող է իր սադրանքներն իրականացնել Հարավային Կորեայում ապրիլին կայանալիք համընդհանուր ընտրությունների, ինչպես նաև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին։