Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվել է ամանորյա միջոցառում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, երեխաների համար կազմակերպել էինք ամանորյա միջոցառում:
Հիմնադրամի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, նրանց առողջական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը:
Սա մեր հերթական միջոցառումն էր՝ երեխաների համար ամանորյա հրաշք կազմակերպելու»: