Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի 11 անդամ
Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 11 անդամ, հայտնում է Al Arabiya-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները, որոնք պատասխանատու են Սիրիայի արևելքում Իրանի ուժերի համար, ժամանել էին օդանավակայան՝ դիմավորելու բարձրաստիճան պատվիրակությանը, հայտնել են աղբյուրները։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ավիահարվածների մասին։