3 տղամարդու հետ ամուսնացած կինը բռնվել է չորրորդի հետ ամուսնանալիս
Հնդկաստանի Կարնատակա նահանգից մի երիտասարդ կին, ամուսնացած լինելով երեք տղամարդու հետ, բռնվել է չորրոդ հարսանիքին։
Այս մասին գրել է News9Live-ը։
Դեկտեմբերի 21-ին Կարնատակա նահանգի բնակիչը՝ Պրաշանթ անունով, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել իր կնոջ՝ Սնեհայի անհետանալու մասին։ Տղամարդը պատմել է, որ երեք ամիս առաջ իր կինը եկել է ծնողների տուն, հայտարարել, որ հղի է, իսկ դրանից իր հետ կապի դուրս չի եկել։
Դրանից մի քանի օր անց Պրաշանթը սոցիալական ցանցերում տեսել է կնոջ հարսանեկան վերջին լուսանկարները։ Պարզվել է, որ նա նորից ամուսնացել է այլ տղամարդու հետ։ Ավելի ուշ Սնեհայի հարազատներից մեկն ասել է, որ նա նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել։ Ենթադրվում է, որ հնդկուհու մյուս ամուսինները ևս չեն իմացել միմյանց գոյության մասին:
Տղամարդը հայց է ներկայացրել կնոջ դեմ՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ։