Նոր վարչական շենք՝ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների համար. բացմանը մասնակցել է Քյարամյանը
Շահագործման է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նոր, վերանորոգված և կահավորված վարչական շենքը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
ՀՀ ՔԿ նախագահը ներկաների հետ շրջել է հիմնովին վերանորոգված վարչական շենքում, նրան ներկայացվել են ստորաբաժանման աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային նոր, հարմարավետ պայմանները, որոնք լիարժեք բավարարում են պահանջվող չափանիշներին։
Նախկինում նշված քննչական բաժինը տեղակայված է եղել այլ վարչական շենքում՝ ունենալով բնականոն գործունեության պահովման ոչ բարվոք պայմաններ։