Արցախցի փոքրիկների հետ շրջեցինք ու վայելեցինք Երևանի գեղեցկությունը. Տիգրան Ավինյան
Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղու՝ «Երևան սիթի տուր»-ի ուղևորներն այս անգամ արցախցի փոքրիկներն են եղել։ Նրանք քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին շրջագայել են մայրաքաղաքով։
«Արցախցի փոքրիկների հետ շրջեցինք ու վայելեցինք Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը՝ արդեն քաղաքի զբոսաշրջային խորհրդանիշը դարձած բաց տանիքով երկհարկանի կարմիր ավտոբուսներով:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու «Teenagers for peace» ծրագրի համագործակցությամբ. արցախցի մեր փոքրիկ բարեկամները միշտ մեր ուշադրության կենտրոնում են լինելու և նման նախաձեռնությունները կլինեն շարունակական»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: