Մոսկվայի Կարմիր հրապարակը Ամանորի գիշերը փակ կլինի
Մոսկվայի Կարմիր հրապարակը դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ից մինչև հունվարի 1-ը՝ առավոտյան ժամը 08:00-ն փակ կլինի։ Բաց է լինելու միայն սահադաշտը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչությունը։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 18։00-ից, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝ ժամը 08։00 Կարմիր հրապարակը փակ կլինի այցելությունների համար։ Բացառություն է կազմում միայն սահադաշտը»,- նշված է հաղորդագրությունում։ Տեղեկացվում է, որ սահադաշտն աշխատելու է սովորական գրաֆիկով։