Ֆրանսիայում բերման են ենթարկել մեկ գիշերում 25 մեքենա հրկիզելու մեջ կասկածվողին
Ֆրանսիայում իրավապահները Տուար կոմունայում կալանավորել են մի երիտասարդի՝ դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը 25 մեքենա հրկիզելու կասկածանքով, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
«18-ամյա մի երիտասարդ կալանավորվել է Տուարում 25 մեքենա հրկիզելու կասկածանքով»,- հաղորդում է հեռուստաալիքը: Հրկիզողը բերման է ենթարկվել միջադեպից գրեթե մեկ օր անց։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Հանցագործության շարժառիթները չեն նշվում։