Հունվարի վերջին Երևան է ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի ավտոբուս. Ավինյան
Չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում առանց լրացուցիչ հավելավճարի՝ 2024թ. հունվարի վերջին ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի ավտոբուս, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«662 ավտոբուսներում և մետրոյի 10 կայարաններում արդեն տեղադրվել են վալիդատորներ և անցարգելներ։ Տրոլեյբուսներում այս պահին ընթացքի մեջ է վալիդատորների տեղադրումը»,-հայտնեց քաղաքապետը։
Ավինյանն ասաց նաև, որ առաջիկա ամիսներին մետրոպոլիտենի անցարգելները կփոխարինվեն նորերով.
«Կգործարկվեն նոր տոմսային պրոդուկտներ. կունենանք օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր»։