Ռեկորդային անկում. թուրքական լիրան արժեզրկվել է

Թուրքական լիրայի փոխարժեքը 2023 թվականի վերջին աճուրդում թարմացրել է պատմական նվազագույնը՝ հաղթահարելով մեկ դոլարի դիմաց 29,7 լիրա նիշը։
Ըստ աճուրդի տվյալների՝ նախօրեին ազգային արժույթի փոխարժեքը նվազել է մինչև 29,47 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը նույնպես պատմական ռեկորդ է դարձել: Իսկ այսօր ամերիկյան արժույթի արժեքը հասել է 29,73 լիրայի։