Մեր արեւային կայանների հզորությունը մեր ատոմակայանի հզորությունից արդեն շատ է. Գնել Սանոսյան
Մեզ ոգեւորում եւ ուրախացնում է, բայց նաեւ աշխատանքի նոր դաշտ է բացում արեւային էներգետիկայի ոլորտը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Բոլոր ցուցանիշները, որ դրել ենք, հաճախ ոչ միայն դրանց հասնում ենք, այլեւ գերազանցում ենք: Մենք բավական խրախուսող քաղաքականություն ենք վարում արեւային էլեկտրաէներգիայի սարքավորումների տեղադրման եւ դա իր արդյունքը տալիս է:
Մեր արեւային կայանների հզորությունը մեր ատոմակայանի հզորությունից արդեն շատ է կարծես 470 մեգավատտ, երբ ատոմակյանը 405 է: Մեր ռազմավարությամբ նպատկ ունենք արեւային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատտի»,-ասաց Գնել Սանոսյանը: