Արգենտինայում որոշել են չեղարկել երկրում գրքերի միասնական գինը
Արգենտինայի նոր կառավարությունը որոշել է վերացնել հանրապետությունում գրքերի միասնական գինը։ Սա բխում է հանրապետության խորհրդարան ներկայացված բարեփոխումների օրինագծից, որի տեքստը հրապարակում է «Infobae» պորտալը։
«Վերացնել բնակչության համար գրքերի միասնական արժեքի մասին 25.542 օրենքը», - ասվում է «Արգենտինացիների ազատության հիմունքների եւ ելակետերի մասին» օրինագծի երրորդ բաժնի առաջին գլխի 60-րդ հոդվածում:
Infobae-ն նշում է՝ օրենքը, որը նախատեսվում է չեղարկել, պարտավորեցնում է հրատարակիչներին, տպագիր և թվային արտադրանք ներմուծողներին սահմանել միասնական մանրածախ գին ամբողջ երկրում գրքերի համար:
Այսպիսով, գնորդների համար նույն հրատարակության վերջնական արժեքը, ներառյալ էլեկտրոնայինը, մնացել է նույնը հանրապետության բոլոր գրախանութներում։