Գերմանիայի ԱԳՆ-ն խոստացել է, որ Ուկրաինան «ամեն դեպքում» կստանա 50 միլիարդ եվրո
Գերմանիայի ԱԳՆ-ն խոստացել է, որ Ուկրաինան ԵՄ-ից «ամեն դեպքում» 50 միլիարդ եվրո կստանա, գրում է Bild-ը։
Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Բեռլինը վստահ է, որ ԵՄ-ն «ամեն դեպքում» կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած Հունգարիայի դիմադրությանը։
«Մեզ՝ որպես դաշնային կառավարություն, պարզ է, որ Ուկրաինայի օգնության ծրագիրը մնում է լավագույն և ամենատեւական լուծումը», - ասաց նա՝ նկատի ունենալով նոր ֆինանսական գործիքի՝ «Ուկրաինայի հիմնադրամի» ստեղծման պլանը։ Դա ենթադրում է ԵՄ ապագա բյուջեներում Կիևի համար 50 միլիարդ եվրոյի հատկացման ամրապնդումը։
Վերջերս Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան վետո դրեց նման հիմնադրամի ստեղծման վրա։ Ուստի, հունվարին Բրյուսելում կանցկացվի հատուկ գագաթնաժողով՝ այս հարցը վերանայելու նպատակով։