Պուտինի օգնականն ասել է, որ Mercedes-ը և BMW-ն կարող են պատմություն դառնալ
Ես չեմ զարմանա, եթե Mercedes-ի և BMW-ի նման ընկերությունները տասը տարում պատմություն դառնան: Այս մասին Expert-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։
«Որպես ապրանքանիշեր, նրանք հավանաբար կմնան, բայց կհետևեն Չինաստանին վաճառված Volvo-ի ճակատագրին։ Այսինքն՝ դրանք փաստացի կդադարեն լինել եվրոպական մեքենաներ։ Որովհետև եվրոպացի արտադրողներն այժմ չունեն ոչ վաճառքի շուկա, ոչ էլ այն տեխնոլոգիական առավելությունը, որը ունեին հինգից տասը տարի առաջ»,- նշեց նա։
Չինաստանը դարձել է աշխարհում ավտոմեքենաների թիվ մեկ արտահանողը, ասել է նա։