Ֆրանսիայում մեղադրանք է առաջադրվել Սուրբ Ծննդյան օրը կնոջը և երեխաներին սպանած տղամարդուն
Փարիզի շրջանում ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Սուրբ Ծննդյան նախօրեին իր կնոջ և չորս երեխաների սպանության համար, հինգշաբթի հաղորդում է BFMTV-ն։
Երեքշաբթի օրը հաղորդվել էր, որ ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել Սուրբ Ծննդյան օրը ընտանիքի հինգ անդամների սպանության կասկածանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրությանը ցնցած սպանությունները կատարվել են Սուրբ Ծննդյան նախօրեին։
«Հինգշաբթի օրը 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել իր կնոջ և մինչև 15 տարեկան անչափահասների սպանության համար»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Միաժամանակ նա մեղադրվում է հոր սպանության փորձի համար, փոխանցում է shantnews.am-ը։