Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցեցին մշակութային կրթօջախների շուրջ 1000 սաներ, ուսուցիչներ:
Աչքի ընկած պատանի երաժիշտները գալա համերգին ելույթ ունեցան արտիստի հետ նույն բեմում»,-գրել է նա: