2024 թվականը պետք է լինի վստահության և հույսի վերականգնման տարի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Նոր տարին` 2024 թվականը, պետք է լինի վստահության վերականգնման և հույսի վերադարձի տարի։ Այս մասին իր ամանորյա տեսաուղերձում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«2023 թվականը եղել է հսկայական տառապանքների, բռնությունների և կլիմայական քաոսի տարի: Մարդկությունը տառապում է: Մեր մոլորակը վտանգի տակ է։
Կան ավելի ու ավելի շատ պատերազմներ, և դրանք ավելի ու ավելի դաժան են: Միևնույն ժամանակ, վստահություն սպառվել է: Բայց փոխադարձ մեղադրանքները և զենքով սպառնալիքները մեզ ոչ մի տեղ չեն տանում: 2024 թվականը պետք է լինի այն տարին, երբ վերականգնվում է վստահությունը և վերականգնվում է հույսը: Մենք պետք է համախմբվենք՝ հաղթահարելու տարաձայնությունները և գտնելու ընդհանուր լուծումներ»,-ասել է նա:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ 2023 թվականը եղել է պատմության մեջ ամենաշոգ տարին։ Բացի այդ, մարդկությունը գտնվում է «աճող աղքատության և սովի» ճնշման տակ, ասել է նա։