Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել նախագահական նստավաjրում կազմակերպված տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վարչապետի Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունjանը, կառավարության անդամներ և Ազգային ժողովի պատգամավորներ:
Միջոցառման ընթացում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում հայ մարզիկների ռեկորդային հաջողություններն ու ձեռքբերումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել անդրադառնալով առաջիկայում սպորտի բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք ներդրումների նոր մարզադպրոցների կառուցման ծրագրերին:
Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ կառավարությունը հետամուտ է սպորտի զարգացման ռազմավարության լիարժեք առաջմղմանը: Միջոցառման ավարտին կայացել է 2023 թվականի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը: