Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 27-ին, ժամը 12.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ: Մայիսի 6-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողը: