Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու փորձի, ինքնիրավչության, փաստաթուղթ կեղծելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, ընդերքի օգտագործման պահանջները խախտելու և մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: