Ռուս խաղաղապահները ԼՂ-ում կմնան մինչև 2025 թվականի նոյեմբերը. Բայրամով
Ռուս խաղաղապահների մնալը ԼՂ-ում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։
«Կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Նրանց մնալը Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է Բայրամովը։