Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն։
Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։
Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի մարզպետների աշխատակազմերին, ինչպես նաև Աշտարակի, Արտաշատի, Մասիսի, Վաղարշապատի, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Գորիսի, Տեղի և Վայքի համայնքապետարանների աշխատակազմերին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերինմի շարք աշխատակիցների։