Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ:
Քննարկվել են Ազգային ժողովի եւ Կառավարության համատեղ գործունեությանն ու ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր: