Կգա այն օրը, երբ ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ անարգել անցնել Հակարիի կամուրջը․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է․
«2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի ազատամարտիկների միության նախագահի աշխատասենյակում նստած զրուցում էինք: Ներկա էին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և ձեր խոնարհ ծառան: Խոսում էինք ընթացիկ և հետագա հավանական զարգացումներից: Նախագահներին մտահոգող թիվ մեկ խնդիրը բռնատեղահանվող արցախցիների ճակատագիրն էր, նրանց ապագան...
Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում և հիշում այդ հանդիպան ընթացքում տեղի ունեցած զրույցի մանրամաները, նորից ու կրկին համոզվում եմ, որ այդ մարդիկ (իրենց թույլ տված սխալներով հանդերձ) ոչ միայն ունեին պետական մտածողություն, այլև ի հեճուկս չարախոսների, պատրաստ էին անձնականը զոհաբերել հանուն ուրիշների փրկության...
Հ.գ.-Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հակարիի կամուրջը...»։