ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է հայտարարությունում: